Կրեմլում հերքում են Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունում Ռուսաստանի իշխանությունների կապը
Կրեմլում հերքում են Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունում Ռուսաստանի իշխանությունների կապը

Կրեմլում հերքում են Գերմանիայում Զելիմխան Խանգոշվիլիի սպանությունում Ռուսաստանի իշխանությունների կապը: Այս մասին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է ի պատասխան լրագրողների հարցին:

«Ես կտրականապես հերքում եմ այս դեպքը և սպանության կապը պաշտոնական Ռուսաստանիի հետ», – ասել է  Դիմիտրի Պեսկովը:

Վրաստանի քաղաքացի, ազգությամբ չեչեն, 40 ամյա  Զելիմխան Խանգոշվիլին սպանվել է օգոստոսի 23-ին, Բեռլինում:  Ինչպես գրում է  արևմտյան մամուլը, սպանության կապակցությամբ գերմանացի իրավապահները ձերբակալվել են Ռուսաստանի  քաղաքացու: Բի Բի Սին գրում է, որ «Բեռլինում գտնվող չեչենը, որը կռվել է Ռուսաստանի զորքերի դեմ, Բեռլինի այգիներից մեկում հավանաբար սպանվել է ռուս գործակալի կողմից»: