Կրեմլում հանդիպում է տեղի ունենում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև
Կրեմլում հանդիպում է տեղի ունենում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև

Կրեմլում տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

«Սա մեր չորրորդ հանդիպումն է այս տարի: Նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր շփումների բարձր դինամիկայի և մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների կարևորության մասին: Իհարկե, այժմ դինամիկ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում և կարևոր է, որ դաշնակիցները հանդիպեն և քննարկեն հարցեր: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ: Հասկանալի է, որ Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղում հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում», – հանդիպման սկզբում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում: