Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երկու մարդ
Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երկու մարդ

Ռուսաստանի Կրասնոդար երկրամասում ուժեղ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղը դարձել է երկու մարդու մահվան պատճառ: Ինչպես տեղեկացնում է ռուսական մամուլը, տուժել է երեք մարդ, իսկ մեկը համարվում է անհետ կորած:

Տուափսեի, Աֆշերոնի և Լազարևի շրջաններում ջրհեղեղի հետևանքով հեղեղվել է 1700 տուն: Տարհանված են հարյուրավոր մարդիկ:

Վատ եղանակի պատճառով, խափանվել է երկաթուղու աշխատանքը: Աղետի հետևանքների լիկվիդացման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 700 մարդ և 150 միավոր տեխնիկա:

Տուափսեի շրջանում հայտարարված է արտակարգ դրություն: