«Կրակելու եմ ձեր ճակատներին»,-ինչ է գրված Սալոմե Զուրաբիշվիլիին և իր զավակներին ուղարկված սպառնալի հաղորդագրությունների մեջ
«Կրակելու եմ ձեր ճակատներին»,-ինչ է գրված Սալոմե Զուրաբիշվիլիին և իր զավակներին ուղարկված սպառնալի հաղորդագրությունների մեջ

«Կյանք պետք չի ձեզ, կրակելու եմ ձեր ճակատներին»,-ահա այսպիսին է հաղորդագրություններից մեկը, որը նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և իր երեխաները ստացել են սպառնալիքի տեսքով:

Հաղորդագրությունների այսպես կոչված «սքրինշոթները» առաջին ալիքին փոխանցել են Սալոմե Զուրաբիշվիլիի շտաբ կայանից: Անձը հաղորդագրություններում Սալոմե Զուրաբիշվիլիին և իր երեխաներին դիմում է վատ խոսքերով, ինչպես նաև կոչ է անում հեռանան երկրիոց: Գոյություն ունի նաև ձայնագրություն, որը ուղարկվել է Զուրաբիշվիլիի երեխաներից մեկին:

Հայտարարություն է արել նաև Զուրաբիշվիլիի փաստաբան Դիմիտրի Գաբունիան, և հայտարարել, որ նա անձամբ տեսել է այդ հաղորդագրությունները և լսել ձայնագրությունը, այստեղ հիշատակվում է Միխեիլ Սաակաշվիլիի անունը, այդ իսկ պատճառով դա ֆեյք հաղորդագրություններ չեն և հնարավոր է այդ անձանց նույնականացումը:

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրեն և իր զավակներին սպառնացել են «ազգային շարժման» հետ կապ ունեցող նախկին զինվորականները: Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել ներքին գործերի նախարարությանը և ոչկառավարական կազմակերպություններին արձագանքել այդ փաստին: