Կովիդով վարակվելուց հետո անձը մշտական կանաչ կարգավիճակ կունենա
Կովիդով վարակվելուց հետո անձը մշտական կանաչ կարգավիճակ կունենա

Կովիդով վարակվելուց հետո անձը մշտական կանաչ կարգավիճակ կունենա,- ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։

Նա ասաց, որ կանաչ կարգավիճակը տրվում է նաև անձին, եթե նա կատարել է 72-ժամյա վավերականության «PCR» թեստ, ինչպես նաև, եթե անձը 24-ժամյա վավերականության հակագենային թեստ ունի:

«Ուզում եմ ևս մեկ անգամ պարզաբանել, թե ինչ է կանաչ կարգավիճակը և որ հաստատություններում պետք կլինի օգտագործել կանաչ կարգավիճակը։ Կանաչ կարգավիճակը տրվում է այն մարդուն, ով ամբողջությամբ պատվաստվել է, այսինքն՝ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ։ Կովիդով վարակվել է, սակայն լաբորատոր հաստատված դեպքից պետք է անցած լինի 14 օր։ Այս դեպքում ժամկետն այլեւս չի գործում։ Այսինքն՝ կովիդից ապաքինվելուց հետո անձը մշտապես կանաչ կարգավիճակ կունենա։ Նաև եթե մարդն անցել է 72-ժամյա վավերականության «ՊՇՌ» թեստ, ինչպես նաև եթե անձը 24-ժամյա վավերականության անտիգեն թեստ է հանձնել»,- ասել է Գիորգի Ղիբրաձեն։