«Կովիդ»-ը շատ բան է փոխել, բայց չի փոխել Վրաստանի ամուր և կայուն ուղին դեպի Եվրոպա. Սալոմե Զուրաբիշվիլի
«Կովիդ»-ը շատ բան է փոխել, բայց չի փոխել Վրաստանի ամուր և կայուն ուղին դեպի Եվրոպա. Սալոմե Զուրաբիշվիլի

«Կովիդ»-ը շատ բան է փոխել, բայց չի փոխել Վրաստանի ամուր և կայուն ուղին դեպի Եվրոպա, – այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Կովիդ»-ը շատ բան փոխեց, բայց չփոխեց դեպի Եվրոպա Վրաստանի ուժեղ և կայուն ուղին: Անցյալ ամիս իմ այցը Բրյուսել և Եվրախորհրդի նախագահի այցը Թբիլիսի ամուր հաստատում են այն բանի, որ մենք շարունակում ենք և շարունակելու ենք ձգտել եվրոպական ինտեգրմանը», – գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանում այցով գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը սկսել է իր պաշտոնական հանդիպումները:

Այցի շրջանակներում Շառլ Միշելը առաջին հանդիպումը անց է կացրել Օրբելիանիների պալատում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախատեսվում են հանդիպումներ նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ:

Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի նաև Խուրվալեթի գյուղի մերձակայքում գտնվող բռնազավթված գծի մոտ, կմասնակցի Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության նոր գրասենյակի բացմանը և կդիտի Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագծերը:

Շառլ Միշելը Վրաստանից կմեկնի մարտի 2-ին:

Թողնել մեկնաբանություն