«Կովիդ 19»-ը հաղթահարելու համար աշխարհի մոտ 180 երկրում աշխատում են պատվաստանյութի վրա. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
«Կովիդ 19»-ը հաղթահարելու համար աշխարհի մոտ 180 երկրում աշխատում են պատվաստանյութի վրա. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

«Կովիդ 19»-ը հաղթահարելու համար աշխարհի մոտ 180 երկրում աշխատում են պատվաստանյութի վրա: Այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Տեդրոս Ադհանո Գեբրեիսուսի խոսքով, 35 դեպքում փորձարկումները կատարվում են մարդու վրա: ՄԱԿ-ի կազմակերպության ղեկավարի հայտարարությամբ, պատմության ընթացքում ոչ մի հիվանդության համար այսքան արագ տեմպերով չեն իրականացվել հետազոտություններ և դա վկայում է գիտության և տեխնոլոգիաների անհավանական առաջընթացի մասին, որին աշխարհը հասել է վերջին տարիներին:

Գեբրեիսուսը նշել է նաև, որ պատվաստանյութը պետք է հասանելի լինի շատ մարդկանց համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասում են, որ մի քանի հետազոտություն սկսվել է հուլիսին և միջանկյալ արդյունքները հայտնի կդառնան տարվա վերջ: