Կոստավայի փողոցում միմյանց է բախվել չորս ավտոմեքենա
Կոստավայի փողոցում միմյանց է բախվել չորս ավտոմեքենա

Թբիլիսիում, Կոստավայի փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Միմյանց է բախվել չորս ավտոմեքենա:

Ինչպես դեպքի վայրից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, փաստի հիման վրա հարուցվել է վարչական իրավախախտման գործ, ընթանում է հետաքննություն: