Կոսովոն նշում է իր անկախության հռչակման 10 ամյա հոբելյանը
Կոսովոն նշում է իր անկախության հռչակման 10 ամյա հոբելյանը

Կոսովոն նշում է իր անկախության հռչակման 10 ամյա հոբելյանը: 2008 թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը միաձայն քվեարկել է երկրի անկախության ճանաչման համար, որին աջակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրամիության երկրների մեծամասնությունը:

Այսօրվա դրությամբ Կոսովոյի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը:

Կոսովոյի անկախությունը չեն ճանաչում՝ Ռուսաստանը, Չինաստանը և Եվրոպական մի քանի երկիր: Կոսովոյի ինքնիշխանությունը չի ճանաչում նաև Սերբիան, սակայն Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ այս հարցը հնարավոր է որոշվի հանրաքվեի միջոցով:

Բելգրադը 1999 թվականից այլևս չի վերահսկում Կոսովոն: Տարածաշրջանում, ազգային հողի վրա առճակատման կանխարգելման նպատակով, մինչ օրս տեղակայված են ՆԱՏՕ-ի ուժերը: Կոսովոյում բնակվող սերբերի մի մասը չի աջակցում Պրիշտինայի իշխանություններին: