Կոռումպացված Գիգի ՈՒգուլավան վառ օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի Թբիլիսիի քաղաքապետը
Կոռումպացված Գիգի ՈՒգուլավան վառ օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի Թբիլիսիի քաղաքապետը

Կոռումպացված Գիգի ՈՒգուլավան վառ օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի Թբիլիսիի քաղաքապետը,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստին:

«2013 թվականին Գիգի ՈՒգուլավան արձակել է հատուկ ակտ, անժամկետ հատուկ թույլտվություն և Վակեի այգում ընկերությանը տրվել է իրավունք կառուցել 30 մետրանոց շենք: Սա մոտավորապես 8-9 հարկանի շենք է, որը մեզ համար կտրականապես անընդունելի է: Կար մարդկանց մի խումբ, ովքեր մի քանի տարի դեմ էին այդ շինարարությանը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց: Այս հարցը քննարկվել է նաև դատարանում, և բոլոր հայցերը պարտվել ենք և հատուկ թույլտվությունը մնացել է ուժի մեջ: Մի քանի օր առաջ Գիգի ՈՒգուլավան դիմել է բնակչությանը և ներողություն խնդրել իմ արտահայտությունների, այլ ոչ թե իր արարքների համար»,-նշել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքերով Գիգի ՈՒգուլավայի կողմից տրված թույլտվությունը ծանր հանցագործություն է Թբիլիսիի և թբիլիսեցիների նկատմամբ: