Կորոնավիրուսով վարակվածների քանակի աճի դեպքում, հնարավոր է կրթական գործընթացի մեկնարկը կրկին հետաձգվի. Էկատերինե Տիկարաձե
Կորոնավիրուսով վարակվածների քանակի աճի դեպքում, հնարավոր է կրթական գործընթացի մեկնարկը կրկին հետաձգվի. Էկատերինե Տիկարաձե

Եթե ​​մենք ունենանք կորոնավիրուսով վարակվածների քանակի աճ, ապա կտանք հանձնարարական, որ ուսումնական գործընթացի մեկնարկի կրկին հետաձգվի,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:

«Կրթության տեսանկյունից հանձնարարականները կախված կլինեն մեր երկրում վարակի տարածումից: Հետևաբար, եթե մենք ունենանք աճ, ապա խորհուրդ կտանք, որ ուսումնական գործընթացը կրկին հետաձգվի:

Ինչ վերաբերում է հեռավար ուսուցմանը, ապա կրթության նախարարությունն այս ուղղությամբ աշխատում է, և մենք կփորձենք այս տարին ավարտել մեր երեխաների համար լիարժեք ակադեմիական ներկայությամբ»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն:

Վրաստանում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ուսումնական գործընթացը դադարեցվել է մինչև ապրիլի 1-ը: