Կորոնավիրուսով վարակված երկու նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են
Կորոնավիրուսով վարակված երկու նոր պացիենտները բեռնատարի վարորդներ են

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում գրանցված կորոնավիրուսի երկու նոր դեպքը ներմուծված է:

Նրա խոսքով, նոր հիվանդները բեռնատարի վարորդներն են:

«Վերջին օր ու գիշերվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք: Մենք ունեինք 951 դեպք, իսկ այսօր այդ թիվը դարձել է ​​953: Ապաքինվածների թիվը կրկին ավելացել է և կազմել 830:

Երկու նոր հիվանդները բեռնատարի վարորդներ են: Վերջին երկու շաբաթվա ընթացքում հիմնականում ունենք ներմուծված դեպքեր և վարակվածները հիմնականում բեռնատարի վարորդներ են, ներքին տարածում չունենք, ինչը շատ հուսադրող է»,- ասել է Էզուգբաիան:

Ըստ նրա, ապաքինվածների թիվը կրկին կազմում է վարակվածների 87 տոկոսը, իսկ կովիդ կենտրոններում այս պահին բուժվում է 108 հիվանդ:

Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա այնտեղ նոր հիվանդներ չկան և բուժվում է 24 վարակակիր: