Կորոնավիրուսով վարակված երեք նոր պացիենտից երկուսը կարանտինային տարածքից են, իսկ մեկը կապ ունի արդեն հաստատված դեպքի հետ
Կորոնավիրուսով վարակված երեք նոր պացիենտից երկուսը կարանտինային տարածքից են, իսկ մեկը կապ ունի արդեն հաստատված դեպքի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում գրանցված կորոնավիրուսի երեք նոր դեպքերից երկուսը կարանտինային տարածքից են, իսկ մեկը կապված է արդեն հաստատված դեպքի հետ:

«Երեկ Վրաստանում հաստատված դեպքերի թիվը 911 էր, ավելացել է ևս երեք դեպք և այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 914 դեպք: Ապաքինվածների թիվը ավելացել է երեքով և կազմել ՝ 771:

Երեք նոր դեպքից երկուսը ներմուծված է, նրանք կարանտինային տարածքից են, իսկ մեկը արդեն հաստատված դեպքի կապն է»,- ասել է Էզուգբաիան:

Նրա խոսքով, այս պահին կովիդ կենտրոններում բուժվում է 129 հիվանդ: