Կորոնավիրուսով վարակված 67-ամյա հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է. Լևան Ռատիանի
Կորոնավիրուսով վարակված 67-ամյա հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է. Լևան Ռատիանի

Ըստ առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի, կլինիկայի կրիտիկական բաժանմունքում արդեն կա յոթ հիվանդ:

Նրա խոսքով , կորոնավիրուսով վարակված 67-ամյա հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Ցավոք, կրիտիկական ​ բաժանմունքում հիվանդների քանակը ավելացել է  և արդեն այնտեղ կա յոթ հիվանդ: Դուք լավ գիտեք, որ մեր կլինիկան սպասարկում է կրիտիկական հիվանդներին ամբողջ երկրում: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Հիվանդը 67 տարեկան է, որի մոտ կորոնավիրուսի հետևանքով առաջացել է շնչառության խնդիր», – ասաց Ռատիանին