Կորոնավիրուսով վարակված 3 155 անձ բուժվում է հիվանդանոցներում, 381-ի վիճակը ծանր է, արհեստական շնչառության սարքին միացված է 77 պացիենտ
Կորոնավիրուսով վարակված 3 155 անձ բուժվում է հիվանդանոցներում, 381-ի վիճակը ծանր է, արհեստական շնչառության սարքին միացված է 77 պացիենտ

Կորոնավիրուսով վարակվածներից 3 155-ը բուժվում են հիվանդանոցներում, այդ թվում ՝ 1 584-ը Թբիլիսիում, իսկ 646-ը՝ Աջարիայում: Այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Բերդիա Սիճինավան խոսել է «կովիդ 19»-ի վերջին վիճակագրության և վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների մասին:

«Այսօրվա դրությամբ ունենք 1 595 նոր հաստատված դեպք: Երկրում, 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր «կովիդ 19»-ով վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 22 803: Վերջին 24 ժամում ապաքինվել է 398 պացիենտ: Ապաքինված քաղաքացիների թիվը կազմում է 9 401: Ցավոք, 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է վեց մարդ և փետրվարից առ այսօր ունենք 178 մահվան դեպք: Այսօր արձանագրված 1 595 դեպքից 563-ը գրանցվել է Թբիլիսիում, 389` Աջարիայում, 335` Իմերեթիում, Քվեմո Քարթլիում արձանագրվել է 77 դեպք, Շիդա Քարթլիում 69 դեպք, Գուրիայում 53 դեպք, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 42, Կախեթիում 17, Մցխեթա Մթիանեթիում 26, Սամցխե Ջավախեթիում 24, Ռաճա Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում դեպքեր չեն գրանցվել: Այս փուլում ունենք վարակման ակտիվ 12 007 դեպք: 3 155 պացիենտ բուժվում են հիվանդանոցներում, այստեղից Թբիլիսում՝ 1 584, Աջարիայում՝ 646 պացիենտ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով, վարակվածներից 381-ի վիճակը ծանր է, այդ թվում ՝ 190-ը Թբիլիսիում, 79-ը ՝ Աջարիայում:

«Արհեստական ​​շնչառության սարքին միացված է 77 պացիենտ, այդ թվում ՝ 48-ը Թբիլիսիում, 12-ը ՝ Աջարիայում – 12 848 մարդ գտնվում է կովիդհյուրանոցում, այդ թվում ՝ 1 144-ը ՝ Աջարիայում, 555-ը ՝ Թբիլիսիում: Այսօրվա դրությամբ 7 164 մարդ բուժվում է տանը: Կարանտինի տարածքում ունենք 4 408 մարդ, այդ թվում `939-ը Թբիլիսիում և 2 221-ը` Աջարիայում: Ընդհանուր առմամբ, սահմանից տեղափոխվել է 7 285 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվում է 23 931 մարդ, որից 4 097-ը ՝ Թբիլիսիում, 9 254-ը ՝ Աջարիայում, 3 479-ը ՝ Իմերեթիում»,- հայտարարելթ է Բերդիա Սիճինավան:

Թողնել մեկնաբանություն