Կորոնավիրուսն այնպիսի հիվանդություն է, որ վտանգ է ներկայացնում բոլոր չպատվաստվածների համար. Պաատա Իմնաձե
Կորոնավիրուսն այնպիսի հիվանդություն է, որ վտանգ է ներկայացնում բոլոր չպատվաստվածների համար. Պաատա Իմնաձե

Կորոնավիրուսն այնպիսի հիվանդություն է, որը վտանգ է ներկայացնում բոլոր չպատվաստվածների համար»,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։ Իմնաձեն Ախալքալաքում պատվաստման գործընթացին ծանոթացել է տեղում։

«Ցավոք սրտի, քանի դեռ մեր բնակչության մեծ մասը չի պատվաստվել, կորոնավիրուսն այնպիսի հիվանդություն է, որ վտանգի տակ է դնելու բոլորին։ Այն արդեն տարածման տեսանկյունից հավասարվել է ջրծաղիկին, և, հետևաբար, մեր համաքաղաքացիները պետք է հնարավորինս շատ պատվաստվեն, քանի որ այս փոքր երկրում մենք չպետք է ամեն օր այդքան մարդ կորցնենք»,- ասել է Պաատա Իմնաձեն։

«Պատվաստվեք միմյանց համար»։  Պատվաստումների խրախուսման ծրագրի շրջանակներում միջոցառումներ են անցկացվել Ախալքալաքում և Սամտրեդիայում, որտեղ հյուրերին հնարավորություն է տրվել ներգրավվել «Կովիդ 19»-ի դեմ պատվաստումների գործընթացում։ Ցանկացողները կարող են պատվաստվել Pfizer, Sinopharm և Sinovac պատվաստանյութերով։ Միջոցառման ընթացքում պատվաստված քաղաքացիներին տրվել են տարբեր կտրոններ և անվճար օգտվել են Արդարադատության տան շարժական խմբերի ծառայություններից։

Թողնել մեկնաբանություն