Կորոնավիրուսից մահացած 10 պացիենտներոց մեկը բուժում էր ստանում Աջարիայում
Կորոնավիրուսից մահացած 10 պացիենտներոց մեկը բուժում էր ստանում Աջարիայում

Կորոնավիրուսից մահվան 10 նոր դեպքից մեկն արձանագրվել է Աջարիայում:

Մահացածը 78-ամյա կին է, ով բուժում էր ստանում Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում: Կլինիկայի մենեջեր Գիա Կիկաբիձեի հայտարարությամբ, նա կորոնավիրուսի հետ մեկտեղ ուներ նաև սրտի սուր անբավարարություն և շաքարախտ:

Այսօր Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 320 նոր դեպք, 247 պացիենտ ապաքինվել է: Շրջանում ակտիվ դեպքերի թիվը գերազանցում է 4000-ը:

Աջարիայի շրջանի 9 կլինիկաներում վերակենդանացման բաժանմունքում է 77 պացիենտ, նրանց առողջական վիճակը ծանր է, իսկ 20 պացիենտի վիճակ՝ ծայրահեղ ծանր: