Կորոնավիրուսի վտանգի պատճառով Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը մարտի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի
Կորոնավիրուսի վտանգի պատճառով Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը մարտի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի

Կորոնավիրուսի վտանգի պատճառով, մարտի 16-ից ժամանակավորապես կդադարեցվի քաղաքացիների տեղաշարժը Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հարցը քննարկվել է Գիորգի Գախարիայի հրահանգով՝Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի կողմից՝հեռախոսազրույցի միջոցով:

«Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիան հանձնարարությամբ, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցերով Վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնային ժողովի դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ, Վրաստանի և Ռուսաստանի միջև ընթացիկ երկկողմ երկխոսության (այսպես կոչված Պրահայի ձևաչափ ) շրջանակներում:

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը , քննարկվել է այս տարվա մարտի 16-ից Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքացիների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման հարցը: Նշվել է, որ այս որոշումը համապատասխանաբար չի կիրառվի Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի երկիր:

Սահմանափակումները չեն տարածվի բեռնափոխադրումների վրա », – նշվում է հաղորդագրության մեջ: