Կորոնավիրուսի ութ նոր դեպքից մեկը կապված է Լենջերի գյուղի հետ, երկուսը արդեն հաստատված դեպքերի շփումներն են, չորսը ներմուծված է, իսկ մեկը բուժանձնակազմի անդամ
Կորոնավիրուսի ութ նոր դեպքից մեկը կապված է Լենջերի գյուղի հետ, երկուսը արդեն հաստատված դեպքերի շփումներն են, չորսը ներմուծված է, իսկ մեկը բուժանձնակազմի անդամ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում գրանցված կորոնավիրուսի ութ նոր դեպքից մեկը կապված է Լենջերի գյուղի հետ, երկուսը արդեն հաստատված դեպքերի շփումներն են, չորսը ներմուծված է, իսկ մեկը բուժանձնակազմի անդամ

«Երեկվա տվյալներով երկրում գրանցված էր 1421 դեպք, ավելացել է ութ նոր դեպք: Մի հիվանդի վարակման աղբյուրը Լենջերի գյուղն է, երկու հիվանդի վարակման աղբյուրը հայտնի է, ունենք նաև վարակված բեռնատարի վարորդներ: Դրա հետ մեկտեղ ապաքինվել է 13 մարդ և ապաքինվածների թիվը կազմել է 1 150»,- ասել է Էզուգբաիան:

Ըստ Էզուգբաիայի, կովիդ կենտրոններում բուժվում է 260 մարդ, իսկ ապաքինվածների քանակը կրկին կազմում է 80 տոկոս: