Կորոնավիրուսի տարածման սպառնալիքը

Չինաստանից և Իրանից հետո համաճարակը լայն տարածում է գտել նաև հյուսիսային Իտալիայի Լոմբարդիայի և Վենետոյի մարզերում: Ներկա դրությամբ վերոնշյալ մարզերը մեկուսացված են և քաղաքացիները գործում են հատուկ կանոններով: Այստեղ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է երեք մահացություն: Նշենք, որ աճում է նաև կորոնավիրուս գրանցված երկրների ցուցակը: Սպառնալիքներից ելնելով առաջիկայում նախատեսվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության շտապ օգնության հանձնաժողովի հերթական հանդիպում: