Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, Թուրքիայում խստացվում են սահմանափակումները
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, Թուրքիայում խստացվում են սահմանափակումները

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, Թուրքիայում հաստատվում են նոր սահմանափակումներ: Ժամը 22:00-ից հետո փակ կլինեն սրճարանները, ռեստորանները, սրահները, հարսանյաց սրահները, թատրոններ և այլ հաստատություններ:

Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները,  հիմնվելով երկրի նախագահի հայտարարության վրա:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ, նոր սահմանափակումների նպատակը շարժունակության նվազեցումն ու վարակի տարածման դադարեցումն է: Ըստ երկրի առողջապահության նախարարի, «կովիդ 19»-ի դեպքերի 40%-ը գրանցվում է Ստամբուլում: Համավարակի սկզբից ի վեր Թուրքիայում արձանագրվել է վարակման 382 118 դեպք, մահացել է 10 481 մարդ: