Կորոնավիրուսի պատվաստանյութը այսօր դարձել է հզոր զենք տարբեր երկրների ձեռքերում, որը մեծ անարդություն է. Ամիրան Գամղրելիձե
Կորոնավիրուսի պատվաստանյութը այսօր դարձել է հզոր զենք տարբեր երկրների ձեռքերում, որը մեծ անարդություն է. Ամիրան Գամղրելիձե

Պատվաստանյութը այսօր շատ հզոր զենք է դարձել տարբեր երկրների ձեռքում և դա մեծ անարդարություն է, – այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, ցավոք, կորոնավիրուսի պատվաստանյութը չի բաշխվում միջազգային մեխանիզմներին համապատասխան:

«Եթե դուք դիտում եք վերջին երկու-երեք շաբաթվա ամենամեծ հավաքները, ինչպիսիք են մեծ յոթնյակի գագաթնաժողովը, Մյունխենի անվտանգության կոնֆերանսը, Դավոսի տնտեսական ֆորումը, պատվաստանյութը համար մեկ խնդիրն է, և որ ամենակարևորն է` անարդար բաշխման հարցը: Այսինքն, այսօր պատվաստանյութերը հիմնականում տրվում են հարուստ երկրներին և ունեն մեծ ծածկույթ, մինչդեռ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրների համար, ցավոք, դա տեղի չի ունենում այդ միջազգային մեխանիզմների միջոցով: Այդ պատճառով մեծ յոթնյակի առաջին դեմքերից ահազանգ եղավ վերաբաշխման մեխանիզմը մշակելու մասին», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Միևնույն ժամանակ, ըստ Գամղրելիձեի, Համակարգող խորհրդի կողմից, պատվաստումների գործընթացն արագացնելու համար տրվել են մի շարք հանձնարարականներ:

«Այսօր մենք հանձնարարականներ ենք ներկայացրել` երկրում պատվաստումների գործընթացը արագացնելու, տարբեր ալիքներով պատվաստանյութեր ներմուծելու համար, որոնց վրա պետք է աշխատի երկիրը, կառավարությունը, տարբեր նախարարությունները և Հիվանդությունների վերահսկման կենտրոնը, որ կատարենք մեր այս տարվա նպատակը, պատվաստենք բնակչության 60 տոկոսին»,- նշել է Ամիրան Գամղրելիձեն: