Կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթով փակվել է Երուսաղեմի հարության տաճարը
Կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթով փակվել է Երուսաղեմի հարության տաճարը

Երուսաղեմի հարության տաճարը փակվել է մեկ շաբաթով: Ինչպես տեղեկացնում է Իսրայելի ռադիոն, եկեղեցին համապատասխան որոշումը կայացրել է Երուսաղեմի ոստիկանության հետ միասին, նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:

Ինչպես հայտնի է, մինչ այդ իսրայելցի իրավապահները խստացրել էին կարանտինայի ռեժիմը: Նոր կանոնների համաձայն, քաղաքացիներին արգելվում է սեփական տանից ավելի քան 100 մետր հեռավորության վրա ոտքով տեղաշարժվելը: Սեփական ավտոտրանսպորտով հնարավոր է տեղափոխել ընդամենը երկու ուղևորի, այն էլ՝ միայն սուպերմարկետ կամ դեղատուն:

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 100-ը, զոհվել է 5 մարդ:

Թողնել մեկնաբանություն