Կորոնավիրուսի նոր դեպքերից 913-ն արձանագրվել է Թբիլիսիում, 296-ը՝ Աջարիայում, իսկ 337-ը՝ Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 913-ն արձանագրվել է Թբիլիսիում, 296-ը՝ Աջարիայում, իսկ 337-ը՝ Իմերեթիում

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի՝ 1 872 նոր դեպք, իսկ ըընդհանուր ցուցանիշը կազմում է՝ 30 303,- այս մասին կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գոյություն ունեցող գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան: Նա խոսել է «կովիդ 19»-ի հոկտեմբերի 26-ի վիճակագրական տվյալների մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման`1 872 նոր դեպք, իսկ ընդհանուր ցուցանիշը կազմում է 30 303: Վերջին 24 ժամում ապաքինվել է 603 պացիենտ:

Կարող ենք ասել, որ նկատվում է ապաքինված անձանց աճող դինամիկա և այս տեսանկյունից դրական սպասումներ ունենք նաև առաջիկա օրերին: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 11 370 մարդ:

Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 14 մարդ, որից 8-ը Թբիլիսիում, 4-ը Իմերեթիում, երկուսը Աջարիայում: 2020 թվականի փետրվարից ընդհանուր առմամբ ունենք մահվան 215 դեպք:

Այսօր արձանագրված 1 872 նոր դեպքից 913-ը արձանագրվել է Թբիլիսիում, 296-ը՝ Աջարիայում, 337-ը ՝ Իմերեթիում, 89-ը ՝ Քվեմո Քարթլիում, 54-ը ՝ Շիդա Քարթլիում, 32-ը ՝ Գուրիայում, 90 ական դեպք արձանագրվել է՝ Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում, 13-ը՝ Կախեթիում, 30-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 11-ը՝ Սամցխե-Ջավախեթիում, 7-ական դեպք՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում»,- հայտարարել է Սիճինավան:

Ըստ նրա, այս փուլում կա 18 692 ակտիվ վարակման դեպք: 3 832 պացիենտ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում Թբիլիսիի հիվանդանոցներում – 1 969, Աջարիայում ՝ 657:

«Այսօրվա դրությամբ ծանր պացիենտների թիվը կազմում է 401, այդ թվում՝ 159-ը՝ Թբիլիսիում, 80-ը՝ Աջարիայում: Այստեղից 117-ը  միացված է արհեստական ​​շնչառություն սարքին, այդ թվում՝ 71-ը Թբիլիսիում և 23-ը՝ Աջարիայում:

Կովիդ-հյուրանոցներում գտնվում է 2 249 մարդ, այդ թվում 1 216-ը՝ Աջարիայում, իսկ 775-ը՝ Թբիլիսիում:

12 611 պացիենտ բուժում է անցնում տանը:

Կարանտինի տարածքում ունենք 3 769 մարդ, այդ թվում 748-ը՝ Թբիլիսիում, 1 937-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ից 25-ը ընկած ժամանակահատվածում սահմանից տեղափոխվել է 8 503 մարդ:

Այսօրվա դրությամբ 27 736 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 3 608-ը՝ Թբիլիսիում, 10 910-ը՝ Աջարիայում, իսկ 4 105-ը՝ Իմերեթիում: Սրանք վիճակագրական տվյալներ են, որոնք արտացոլում են երկրում առկա համավարակաբանական իրավիճակը և իրականացված գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որը մենք ամեն օր տրամադրում ենք մեր բնակչությանը»,– ասել է Բերդիա Սիճինավան: