Կորոնավիրուսի նոր դեպքերից 861-ը արձանագրվել է Թբիլիսիում, 350-ը՝ Իմերեթում և 115-ը Սամեգրելո Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 861-ը արձանագրվել է Թբիլիսիում, 350-ը՝ Իմերեթում և 115-ը Սամեգրելո Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 861 -ը արձանագրվել է Թբիլիսիում, 350-ը՝ Իմերեթում և 115 -ը՝ Սամեգրելո Զեմո Սվանեթիում,- այս մասին ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։

«Stopcov.ge կայքում հրապարակած տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում անցկացվել է 22 012 հետազոտություն, այստեղից 13 137-ը՝ հակագենի արագ թեստով և 8 875-ը՝ «PCR»:

Իրականացրած թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 851 հաստատված դեպք։ Երկրում «Կովիդ 19»-ի համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 814 097 է։ Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա նոյեմբերի 21-ի դրությամբ, օրական ցուցանիշը կազմում է՝ 8.41%, վերջին 14 օրը –9.25%, վերջին 7 օրը – 8.97%:

Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 5 530 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինված քաղաքացիների թիվը կազմում է 755 229: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 55 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 11 553 անձ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 1 851 նոր դեպքից, Թբիլիսիում արձանագրվել է 861 -ը, Աջարիայում՝ 83, Իմերեթիում 350, Քվեմո Քարթլիում՝ 84, Շիդա Քարթլիում՝ 104, Գուրիայում՝ 48, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 115, Կախեթիում՝ 92, Մցխեթա-Մթիանեթիում՝ 51, Սամցխե-Ջավախեթիում՝ 47, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 16:

Այս փուլում երկրում կա 47 289 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 708 մարդ, այստեղից 2 640 մարդ բուժում է ստանում Թբիլիսիի հիվանդանոցներում, 554-ը՝ Աջարիայում, 1 415-ը՝ Իմերեթիում:

Այս պահի դրությամբ ունենք 1 693 ծանր հիվանդ, այդ թվում՝ 677-ը Թբիլիսիում, 128-ը՝ Աջարիայում, 510-ը՝ Իմերեթիում: Այստեղից 378-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 216-ը Թբիլիսիում, 42-ը՝ Աջարիայում, 38՝-ը Իմերեթիում: 1 123 վարակված բուժվում է կլինիկական հյուրանոցներում, այդ թվում 736-ը՝ Թբիլիսիում, 218-ը՝ Աջարիայում: Տանը բուժվում է 39 458 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 58 մարդ, որտեղից 49-ը գտնվում է Թբիլիսիում, 9-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 293 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 44 389 մարդ»,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։

 

 

Թողնել մեկնաբանություն