Կորոնավիրուսի նոր դեպքերից 7-ը կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, երեքի վարակման աղբյուրն այս փուլում անհայտ է
Կորոնավիրուսի նոր դեպքերից 7-ը կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, երեքի վարակման աղբյուրն այս փուլում անհայտ է

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 44 նոր դեպքից անհայտ է միայն երեքի վարակման աղբյուրը և այս պահին այդ ուղղությամբ աշխատում են համավարակաբանները:

Նրա խոսքով, նոր դեպքերից 7-ը կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, երեքը բժշկական անձնակազմի անդամ է:

«Երեկվա տվյալներով, Վրաստանում գրանցված էր կորոնավիրուսի 1729 դեպք, ավելացել է ևս 44 դեպք և այս պահին ունենք հաստատված 1773 դեպք: Այստեղից 7-ը կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, 12-ը կապ ունեն Բաթումիի հետ, ևս 12-ը արդեն հաստատված դեպքերի շփումներն են, երկուսն ունեն համավարակի էպիկենտրոն ճանապարհորդելու պատմություն, հինգ դեպք ներմուծված է, երեքը բուժանձնակազմի անդամ է, իսկ երեքի դեպքում ընթանում է համավարակաբանական հետազոտություն»,- ասել է Էզուգբաիան:

Էզուգբաիայի խոսքով, ապաքինվել է ևս չորս պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 1325, ինչը վարակվածների 75 տոկոսն է:

Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այս պահին կովիդ կենտրոններում բուժվում է 421 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն