Կորոնավիրուսի նոր դեպքերից 650-ը արձանագրվել է Թբիլիսիում, 506-ը՝ Աջարիայում, իսկ 324-ը Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 650-ը արձանագրվել է Թբիլիսիում, 506-ը՝ Աջարիայում, իսկ 324-ը Իմերեթիում

Այսօր արձանագրված 1 943 դեպքից, 650-ը գրանցվել է Թբիլիսիում, 506-ը ՝ Աջարիայում, 324-ը ՝ Իմերեթիում, 46-ը ՝ Քվեմո Քարթլիում, 100-ը ՝ Շիդա Քարթլիում, 47-ը ՝ Գուրիայում, 200-ը ՝ Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում, 23-ը ՝ Կախեթիում, 39-ը ՝ Մցխեթա-Մտիանեթիում, 4-ը ՝ Սամցխե-Ջավախեթիում, 4-ը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում,- այս մասին կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Ինչպես նշել է Բերդիա Սիճինավան, այս փուլում ակտիվ դեպքերը կազմում են՝ 15 501 է:

«Այս փուլում ակտիվ դեպքերի քանակը կազմում է 15 501: Հիվանդանոցներում բուժվում է 4 253 մարդ, այդ թվում `2 092-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 699-ը` Աջարիայում: ՈՒնենք 589 ծանր հիվանդ, այդ թվում` 299-ը Թբիլիսիում և 90-ը Աջարիայում: Այստեղից 230-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `163-ը Թբիլիսիում, 77-ը՝ Աջարիայում. 2 236 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 074-ը ՝ Աջարիայում, իսկ 846-ը ՝ Թբիլիսիում: Տանը բուժվում է 8 984 մարդ: Կարանտինի ռեժիմում ունենք 3 080 անձ, այդ թվում Թբիլիսիում՝ 621, Աջարիայում ՝ 1421: Ապաքինված անձանց աճի առումով մենք դեռ պահպանում ենք դրական դինամիկան: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1 833 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 26 800», – հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Թողնել մեկնաբանություն