Կորոնավիրուսի նոր դեպքերից 636-ն արձանագրվել է Թբիլիսիում, 333-ը՝ Աջարիայում, իսկ 320-ը՝ Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 636-ն արձանագրվել է Թբիլիսիում, 333-ը՝ Աջարիայում, իսկ 320-ը՝ Իմերեթիում

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի՝ 1 731 նոր դեպք,- այս մասին կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գոյություն ունեցող գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Նա խոսել է կորոնավիրուսի նոր վիճակագրական տվյալների մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման`1 731 նոր դեպք: Առաջին վարակումից առ այսօր երկրում արձանագրվել է «կովիդ 19»-ի 33 858 հաստատված դեպք:

Ինչպես նշել ենք, շարունակվում է դրական դինամիկան ապաքինված անձանց աճի տեսանկյունից: Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում ունենք 2 197 ապաքինված, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվել է 14 829 մարդ:

Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 15 մարդ, որից չորսը Թբիլիսիում, 7-ը Աջարիայում, իսկ չորսը Իմերեթիում: Մահվան ընդհանուր քանակը հասնում է 253:

Այսօր արձանագրված 1 731 նոր դեպքից մայրաքաղաքի և շրջանների համաձայն, ցուցանիշը հետևյալն է. Թբիլիսիում արձանագրվել է 636 դեպք, 333-ը՝ Աջարիայում, 320-ը ՝ Իմերեթիում, 121-ը ՝ Քվեմո Քարթլիում, 76-ը ՝ Շիդա Քարթլիում, 18-ը ՝ Գուրիայում, 119 դեպք արձանագրվել է՝ Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում, 45-ը՝ Կախեթիում, 9-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 39-ը՝ Սամցխե-Ջավախեթիում, 15-ական դեպք՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում»,- հայտարարել է Սիճինավան:

Ըստ նրա, այս փուլում կա 18 750 ակտիվ վարակման դեպք: 4 022 պացիենտ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում Թբիլիսիի հիվանդանոցներում – 2 012, Աջարիայում ՝ 673: Ծանր պացիենտների թիվը կազմում է 521, այդ թվում՝ 267-ը՝ Թբիլիսիում, 73-ը՝ Աջարիայում: Այստեղից 120 պացիենտ միացված է արհեստական ​​շնչառություն սարքին, այդ թվում՝ 67-ը Թբիլիսիում և 23-ը՝ Աջարիայում: Կովիդ-հյուրանոցներում գտնվում է 2 344 մարդ, այդ թվում 824 -ը՝ Աջարիայում, իսկ 1 250-ը՝ Թբիլիսիում: 12 384 պացիենտ բուժում է անցնում տանը:

Կարանտինի տարածքում ունենք 3507 մարդ, այդ թվում 726-ը՝ Թբիլիսիում, 1 788-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ից 27-ը ընկած ժամանակահատվածում սահմանից տեղափոխվել է 9 390 մարդ:

Այսօրվա դրությամբ 29 001 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 3 283-ը՝ Թբիլիսիում, 11 793-ը՝ Աջարիայում, իսկ 4 072-ը՝ Իմերեթիում:

Սրանք վիճակագրական տվյալներ են, որոնք արտացոլում են երկրում առկա համավարակաբանական իրավիճակը»,– ասել է Բերդիա Սիճինավան:

Թողնել մեկնաբանություն