Կորոնավիրուսի նոր դեպքերից 469-ը արձանագրվել է Թբիլիսիում, 360-ը Աջարիայում, իսկ 99-ը Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 469-ը արձանագրվել է Թբիլիսիում, 360-ը Աջարիայում, իսկ 99-ը Իմերեթիում

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսի 1186 նոր դեպքերից 469-ը արձանագրվել է Թբիլիսիում, 360-ը Աջարիայում, իսկ 99-ը Իմերեթիում

Մնացած դեպքերը բախշվում են այլ շրջանների վրա:

«Թբիլիսիում գրանցվել է դեպքերի 40 տոկոսը, ինչը հարաբերական նշանակում է 469 պացիենտ, Աջարիայում 30 տոկոս՝ 360 պացիենտ, Իմերեթիում որոշակի չափով նվազել է և ունենք 99 դեպք: Քվեմո Քարթլիում 78, Շիդա Քարթլիում 15, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 73, Կախեթիում 46, Գուրիայում 25, Մցխեթա Մթիանեթիում 14, Սամցխե Ջավախեթիում 7»,- ասել է Մարինա Էնդելաձեն:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 186 նոր դեպք, ապաքինվել է 278 պացիենտ, մահացել է 7 մարդ: