Կորոնավիրուսի նոր դեպքերից 469-ը արձանագրվել է Թբիլիսիում, 107-ը՝ Իմերեթիում, իսկ 73-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 469-ը արձանագրվել է Թբիլիսիում, 107-ը՝ Իմերեթիում, իսկ 73-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 469-ը արձանագրվել է Թբիլիսիում, 107-ը՝ Իմերեթիում, իսկ 73-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ հունվարի 22-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 14 827  թեստ, այդ թվում ՝ 7 997 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 6 830-ը՝ PCR թեստով:

Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 903 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 251 974 դեպք:

Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 636 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 238 737:

Ցավոք, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 24 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 022 անձ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 903 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 469 դեպք, Աջարիայում 52, Իմերեթիում 107, Քվեմո Քարթլիում՝ 44, Շիդա Քարթլիում՝ 51, Գուրիայում՝ 12, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 73, Կախեթիում՝ 47, Մցխեթա-Մտիանեթիում՝ 18, Սամցխե-Ջավախեթիում՝ 24, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6:

Այս փուլում ունենք վարակման 10 189 ակտիվ դեպք, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 3 367 մարդ, այդ թվում `1 663-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 251-ը` Աջարիայում, 667-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 733 ծանր հիվանդ, այդ թվում` 317-ը Թբիլիսիում, 55-ը Աջարիայում, 185-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 218-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `158-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում: 479 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 227-ը ՝ Թբիլիսիում, 175-ը՝ Աջարիայում, 22-ը՝ Իմերեթիում: 6 343 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 523 մարդ, այդ թվում 204-ը՝ Թբիլիսիում, 115-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 743 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 20 231 մարդ, այդ թվում 11 602 անձ՝ Թբիլիսիում, 1 501-ը՝ Աջարիայում, 2 108-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: