Կորոնավիրուսի նոր դեպքերից 448-ը արձանագրվել է Թբիլիսիում, 170-ը՝ Իմերեթիում, իսկ 116-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 448-ը արձանագրվել է Թբիլիսիում, 170-ը՝ Իմերեթիում, իսկ 116-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 448-ը արձանագրվել է Թբիլիսիում, 170-ը՝ Իմերեթիում, իսկ 116-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին հաղորդում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Նրանց հաղորդմամբ, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 16 267 փորձարկում, այդ թվում ՝ 8 855 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 7 412-ը՝ PCR թեստով:

«Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 998 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 252 972 դեպք:

Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 1 892 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 240 629:

Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 16 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 038 անձ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 998 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 448 դեպք, Աջարիայում 31, Իմերեթիում 170, Քվեմո Քարթլիում՝ 51, Շիդա Քարթլիում՝ 68, Գուրիայում՝ 31, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 116, Կախեթիում՝ 50, Մցխեթա-Մտիանեթիում՝ 17, Սամցխե-Ջավախեթիում՝ 13, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:

Այս փուլում ունենք վարակման 9 279 ակտիվ դեպք, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 3 302 մարդ, այդ թվում `1 632-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 251-ը` Աջարիայում, 663-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 694 ծանր հիվանդ, այդ թվում` 302-ը Թբիլիսիում, 47-ը Աջարիայում, 183-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 204-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `154-ը Թբիլիսիում, 1-ը՝ Աջարիայում, 25-ը՝ Իմերեթիում: 444 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 210-ը ՝ Թբիլիսիում, 159-ը՝ Աջարիայում, 23-ը՝ Իմերեթիում: 5 533 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 530 մարդ, այդ թվում 216-ը՝ Թբիլիսիում, 111-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 797 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 19 786 մարդ, այդ թվում 11 299 անձ՝ Թբիլիսիում, 1 400-ը՝ Աջարիայում, 2 062-ը՝ Իմերեթիում»,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: