Կորոնավիրուսի նոր դեպքերից 434-ը արձանագրվել է Թբիլիսիում, 77-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 67-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 434-ը արձանագրվել է Թբիլիսիում, 77-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 67-ը՝ Աջարիայում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 434-ը արձանագրվել է Թբիլիսիում, 77-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 67-ը՝ Աջարիայում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 34 201 թեստ, այստեղից 20 281-ը՝ հակագենի արագ թեստով և 13 920-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 2,23%, վերջին 14 օրը – 2,03%, վերջին 7 օրը – 2,5%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 286 406 դեպք: Ապաքինվել է ևս 537 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 276 084:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 849 անձ:

Այսօր արձանագրված վարակման 761 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 434 դեպք, Աջարիայում՝ 67, Իմերեթիում 59, Քվեմո Քարթլիում՝ 20, Շիդա Քարթլիում՝ 24, Գուրիայում՝ 33, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 77, Կախեթիում՝ 19, Մցխեթա-Մթիանեթիում՝ 23, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:

Այս փուլում երկրում կա 6 447 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 045 մարդ, այդ թվում՝ 992-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 312-ը՝ Աջարիայում, 313-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 346 ծանր հիվանդ, այդ թվում՝ 172-ը Թբիլիսիում, 38-ը՝ Աջարիայում, 68-ը՝ Իմերեթիում: Այստեղից 62-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 39-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 10՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 4 088 մարդ:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 24 090 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 11 270 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 5 031 մարդ, Աջարիայում՝ 1 754, Իմերեթիում՝ 975»,- նշված է տեղեկության մեջ: