Կորոնավիրուսի նոր դեպքերից 426-ը արձանագրվել է Թբիլիսիում, 202-ը՝ Իմերեթիում, իսկ 98-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 426-ը արձանագրվել է Թբիլիսիում, 202-ը՝ Իմերեթիում, իսկ 98-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 426-ը արձանագրվել է Թբիլիսիում, 202-ը՝ Իմերեթիում, իսկ 98-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում: Այս մասին տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Նրանց հաղորդմամբ, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 17 349 հետազոտություն, այդ թվում ՝ 5 857-ը կատարվել է հակագենի թեստով, իսկ 11 492-ը՝ PCR թեստով:

«Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 1 006 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 254 822 դեպք:

Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 1 050 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 244 446:

Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 25 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 096 անձ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 1 006 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 426 դեպք, Աջարիայում՝ 23, Իմերեթիում՝ 202, Քվեմո Քարթլիում՝ 49, Շիդա Քարթլիում՝ 79, Գուրիայում՝ 17, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 98, Կախեթիում՝ 69, Մցխեթա-Մտիանեթիում՝ 22, Սամցխե-Ջավախեթիում՝ 15, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6:

Այս փուլում ունենք վարակման 7 254 ակտիվ դեպք, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 3 069 մարդ, այդ թվում `1 545-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 219-ը` Աջարիայում, 605-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 689 ծանր հիվանդ, այդ թվում` 306-ը Թբիլիսիում, 51-ը Աջարիայում, 177-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 193-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `144-ը Թբիլիսիում, 1-ը՝ Աջարիայում, 23-ը՝ Իմերեթիում: 353 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 178-ը ՝ Թբիլիսիում, 118-ը՝ Աջարիայում, 18-ը՝ Իմերեթիում: 3 832 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 490 մարդ, այդ թվում 189-ը՝ Թբիլիսիում, 98-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 977 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 17 801 մարդ, այդ թվում 11 135 անձ՝ Թբիլիսիում, 979-ը՝ Աջարիայում, 1 694-ը՝ Իմերեթիում»,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:

Թողնել մեկնաբանություն