Կորոնավիրուսի նոր դեպքերից 408-ը արձանագրվել է Թբիլիսիում, 71-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 61-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 408-ը արձանագրվել է Թբիլիսիում, 71-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 61-ը՝ Աջարիայում

Այսօր արձանագրված վարակման 707 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 408 դեպք, Աջարիայում՝ 61, Իմերեթիում 47, Քվեմո Քարթլիում՝ 22, Շիդա Քարթլիում՝ 22, Գուրիայում՝ 26, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 71, Կախեթիում՝ 26, Մցխեթա-Մթիանեթիում՝ 20, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 2:

Այս փուլում երկրում կա 7 190 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 298 մարդ, այդ թվում՝ 1 115-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 352-ը՝ Աջարիայում, 338-ը՝ Իմերեթիում:

Այս պահի դրությամբ ունենք 380 ծանր հիվանդ, այդ թվում՝ 191-ը Թբիլիսիում, 42-ը՝ Աջարիայում, 65-ը՝ Իմերեթիում: Այստեղից 72-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 48-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 6՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 4 583 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 198 մարդ:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 12 463 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 11 900 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 6 137 մարդ, Աջարիայում՝ 1 958, Իմերեթիում՝ 935: