Կորոնավիրուսի նոր դեպքերից 4-ը կապված է «Ավերսի» կլինիկայի հետ, 23-ը Աջարիայի իսկ հինգ դեպք Թբիլիսիում տեղի ունեցած հարսանիքի հետ
Կորոնավիրուսի նոր դեպքերից 4-ը կապված է «Ավերսի» կլինիկայի հետ, 23-ը Աջարիայի իսկ հինգ դեպք Թբիլիսիում տեղի ունեցած հարսանիքի հետ

Վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 45 նոր դեպքից 23-ը գրանցվել է Աջարիայում:

Նրա խոսքով, 19 դեպք կապված է արդեն հաստատված դեպքերի հետ, չորսը «Ավերսի» կլինիկայի աշխատակից: Էզուգբաիայի խոսքով երեք դեպքի վարակման աղբյուրն այս պահին անհայտ է և ընթանում է համավարակաբանական հետազոտություն:

«Երեկվա տվյալներով, Վրաստանում գրանցված էր կորոնավիրուսի 1684 դեպք, ավելացել է ևս 45 պացիենտ և այս պահին ունենք հաստատված 1729 դեպք: 45-ից երեք դեպք կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, չորսը «Ավերսի» կլինիկայի աշխատակիցներ են, չորս դեպք ներմուծված է, այդ թվում մեկը բեռնատարի վարորդ է: 12-ը ունեն Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, իսկ երեքի դեպքում ընթանում է համավարակաբանական հետազոտություն: 45 դեպքից 23-ը կապված է Աջարիայի հետ»,- ասել է Էզուգբաիան:

Էզուգբաիայի խոսքով, ապաքինվել է ևս վեց պացիենտ և այս պահին կազմում է վարակվածների 76,4 տոկոսը: Կովիդ կենտրոններում բուժվում է 381 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն