Կորոնավիրուսի նոր դեպքերից 264-ը արձանագրվել է Թբիլիսիում, 65-ը՝ Իմերեթիում, 45-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 264-ը արձանագրվել է Թբիլիսիում, 65-ը՝ Իմերեթիում, 45-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 264-ը արձանագրվել է Թբիլիսիում, 65-ը՝ Իմերեթիում, 45-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում իրականացվել է 28 712 փորձարկում, այդ թվում 17 922-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 10 790 ՝ «PCR» թեստով:

Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 499 նոր հաստատված  դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 282 260 դեպք:

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 31-ի դրությամբ, դրականության օրական ցուցանիշը 1,74 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,75 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,64:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 437 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 273 604:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է յոթ պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 785 մարդ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 499 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 264 դեպք, Աջարիայում՝ 33, Իմերեթիում՝ 65, Քվեմո Քարթլիում՝ 12, Շիդա Քարթլիում՝ 23, Գուրիայում՝ 20, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 45, Կախեթիում՝ 13, Մցխեթա-Մտիանեթիում՝ 19, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 4:

Այս փուլում Վրաստանում կա վարակման 4 845 ակտիվ դեպք, որտեղից.

1 685-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 791 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 229-ը` Աջարիայում, 271-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 325 ծանր հիվանդ, այդ թվում` 141-ը Թբիլիսիում, 38-ը Աջարիայում, 68-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 67-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `45-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 6-ը՝ Իմերեթիում: 265 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 195-ը ՝ Թբիլիսիում, 65-ը՝ Աջարիայում: 2 895 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում տեղավորված է 212 մարդ, այդ թվում 109-ը՝ Թբիլիսիում, 10-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 930 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 8 293 մարդ, այդ թվում 3 645 անձ՝ Թբիլիսիում, 1 144-ը՝ Աջարիայում, 878-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի կողմից տարածած տեղեկատվության մեջ: