Կորոնավիրուսի նոր դեպքերից 226-ը արձանագրվել է Թբիլիսիում, 78-ը՝ Իմերեթիում, 57-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 226-ը արձանագրվել է Թբիլիսիում, 78-ը՝ Իմերեթիում, 57-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 226-ը արձանագրվել է Թբիլիսիում, 78-ը՝ Իմերեթիում, 57-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ փետրվարի 10-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:

«Կներկայացնեմ կորոնավիրուսի կապակցությամբ, փետրվարի 10-ի դրությամբ գոյություն ունեցող նորագույն վիճակագրական տվյալները: Որոնք արդեն հրապարակվել են Stopcov.ge-ում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 18 244 փորձարկում, այդ թվում ՝ 11 615-ը հակագենի թեստով, իսկ 6 629-ը՝ PCR թեստով: Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 544 նոր հաստատված դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 263 601-ի:

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա փետրվարի 10-ի դրությամբ, դրականության օրական ցուցանիշը 2,98% է, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.64%, վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3,41%:

Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 566 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 255 385: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 311 անձ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 544 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 226 դեպք, Աջարիայում՝ 29, Իմերեթիում՝ 78, Քվեմո Քարթլիում՝ 23, Շիդա Քարթլիում՝ 43, Գուրիայում՝ 26, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 57, Կախեթիում՝ 38, Մցխեթա-Մտիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 13, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 5:

Այս փուլում ունենք վարակման 4 879 ակտիվ դեպք, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 2 094 մարդ, այդ թվում `953-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 171-ը` Աջարիայում, 464-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 471 ծանր հիվանդ, այդ թվում` 198-ը Թբիլիսիում, 49-ը Աջարիայում, 116-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 133-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `96-ը Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում, 18-ը՝ Իմերեթիում: 316 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 153-ը ՝ Թբիլիսիում, 152-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: 2 469 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում տեղավորված է 421 մարդ, այդ թվում 213-ը՝ Թբիլիսիում, 110-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 715 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 12 884 մարդ, այդ թվում 7 539 անձ՝ Թբիլիսիում, 684-ը՝ Աջարիայում, 1 410-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Թողնել մեկնաբանություն