Կորոնավիրուսի նոր դեպքերից 193-ը կապված է՝ Աջարիայի, իսկ 43-ը՝ Թբիլիսիի հետ
Կորոնավիրուսի նոր դեպքերից 193-ը կապված է՝ Աջարիայի, իսկ 43-ը՝ Թբիլիսիի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի վարիչ, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման 294 նոր դեպքերից 193-ը կապված են՝ Աջարիայի, իսկ 43-ը ՝ Թբիլիսիի հետ: Մնացած դեպքերը բաշխվում են այլ մարզերով:

«294 վարակվածի միջև կրկին առաջատարն է Աջարիան, 66 տոկոսով՝ 193 նոր պացիենտով, Թբիլիսիում վարակման տոկոսը կազմում է 15 իսկ արձանագրված դեպքերը կազմում են ՝ 43: Գուրիայում կա 16 նոր պացիենտ, Իմերեթիում 14, Զեմո Սվանեթիում 11, Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում հինգական դեպքեր, չորսը դեպք արձանագրվել է Շիդա Քարթլիում, երկուսը ՝ Կախեթիում, մեկը ՝ Մցխեթա-Մտիանեթիում»,- ասել է Էնդելաձեն:

Ըստ նրա, այս փուլում ամբողջ հանրապետությունում կորոնավիրուսով վարակված հիվանդներից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Սեպտեմբերի 27-ի դրությամբ հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսով վարակման 5 254 դեպք: Արձանագրվել է 294 նոր դեպք, երեկ ունեցել ենք 296, դեպքերի քանակը կայունացել է, աճ չի գրանցվել: Ապաքինված հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 1 906, հետևաբար, 3 348 հիվանդ ներկայումս բուժվում են կովիդ կենտրոններում, հյուրանոցներում, և շատ քչերը տներում: 3348 հիվանդներից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ թվում 17 պացիենտ միացված է արհեստական շնչառության սարքին: Մեր կենտրոնում բուժվում է 34 վարակակիր, նրանցից երեքը նոր են տեղափոխվել, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասել է Էնդելաձեն:

Ըստ Էնդելաձեի, թեստավորման ավելացման ֆոնին, վարակի նոր դեպքերի աճը մեծ չէ:

«Մենք տեսնում ենք, որ Թբիլիսիում դեպքերը շատ չեն, ընդհամենը 15 տոկոսն է, դեռևս գտնվում ենք կանաչ գոտում: Կարծում եմ, որ աճ չի լինի, այս օրը որոշ չափով հուսալի է, քանի որ վարակվածների մեծ քանակ չկա, չնայած այն հանգամանքին, որ թեստերի քանակն ավելացել է: Այդ պատճառով, կարծում եմ, որ այս գործընթացը կկայունանա և կդադարեցվի»,- ասել է Էնդելաձեն:

Միևնույն ժամանակ, ըստ Էնդելաձեի, հայտնի են կորոնավիրուսի նոր դեպքերի աղբյուրները:

Թողնել մեկնաբանություն