Կորոնավիրուսի նոր դեպքերից 1863-ն արձանագրվել է Թբիլիսիում, 664-ը՝ Աջարիայում, 648-ը՝ Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1863-ն արձանագրվել է Թբիլիսիում, 664-ը՝ Աջարիայում, 648-ը՝ Իմերեթիում

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան  հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալների մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 4 780 դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում կորոնավիրուսի գրանցված դեպքերը կազմում են 123 470:

Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 489 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 102 270:

Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 37 պացիենտ: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 1 161 մահվան դեպք:

Այսօր արձանագրված վարակման 4 780 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 863 դեպք, Աջարիայում՝ 664, Իմերեթիում 648, Քվեմո Քարթլիում՝ 319, Շիդա Քարթլիում՝ 259, Գուրիայում՝ 102, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 385, Կախեթիում՝ 280, Մցխեթա-Մթիանեթիում՝ 128, Սամցխե-Ջավախեթիում՝ 89, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 43:

«Այս փուլում երկրում կա 20 013 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 251 մարդ, այդ թվում՝ 2 724-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 020-ը՝ Աջարիայում, 1 219-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 976 ծանր հիվանդ, այդ թվում՝ 447-ը Թբիլիսիում, 154-ը՝ Աջարիայում, 226-ը՝ Իմերեթիում: Այստեղից 375-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 201-ը Թբիլիսիում, 49-ը՝ Աջարիայում, .-ը՝ Իմերեթիում:

3 863 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 2 039-ը՝ Աջարիայում, 1 266-ը՝ Թբիլիսիում, 278-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 9 899 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 2 114 մարդ, այդ թվում 458-ը՝ Թբիլիսիում, 1 034-ը՝ Աջարիայում, 35-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 18 327 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 54 554 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 18 087 մարդ, Աջարիայում 14 450, Իմերեթիում 4 816»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: