Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 705-ը արձանագրվել է Թբիլիսիում, 402-ը՝ Աջարիայում, իսկ 624-ը՝ Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 705-ը արձանագրվել է Թբիլիսիում, 402-ը՝ Աջարիայում, իսկ 624-ը՝ Իմերեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 705-ը արձանագրվել է Թբիլիսիում, 402-ը՝ Աջարիայում, իսկ 624-ը՝ Իմերեթիում,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ Վրաստանում կա կորոնավիրուսի 20 387 ակտիվ դեպք:

«Այսօր արձանագրված վարակման 4 033 նոր դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջաններում ցուցանիշներն հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 1 705 դեպք, Աջարիայում՝ 402, Իմերեթիում՝ 624, Քվեմո Քարթլիում՝ 286, Շիդա Քարթլիում՝ 281, Գուրիայում՝ 84, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 273, Կախեթիում՝ 239, Մցխեթա-Մտիանեթիում՝ 62, Սամցխե-Ջավախեթիում՝ 68, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 9: Այս փուլում երկրում կա վարակի 20 387 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 397 մարդ, այդ թվում `2 806-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 999-ը` Աջարիայում, 1 241-ը՝ Իմերեթիում:

ՈՒնենք 1 058 ծանր հիվանդ, այդ թվում` 507-ը Թբիլիսիում, 154-ը Աջարիայում, 223-ը՝ Իմերեթիում: Այստեղից 466-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `215-ը Թբիլիսիում, 119-ը՝ Աջարիայում, 47-ը՝ Իմերեթիում: 3 798 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 272-ը ՝ Թբիլիսիում, 1 973-ը՝ Աջարիայում, 291-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 10 192 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 1 980 մարդ, այդ թվում 465-ը՝ Թբիլիսիում, 1 004-ը՝ Աջարիայում, 31-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 19 641 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 765 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 203 մարդ, Աջարիայում 11 505, Իմերեթիում 4 996»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: