Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 354-ը արձանագրվել է Թբիլիսիում, 410-ը՝ Աջարիայում, 398-ը Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 354-ը արձանագրվել է Թբիլիսիում, 410-ը՝ Աջարիայում, 398-ը Իմերեթիում

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրված է վարակման 3 020 հաստատված դեպք: Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջին վարակումից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ով վարակման ընդհանուր թիվը կազմում է 79 678:

Նրանց հաղորդմամբ, ապաքինված անձանց աճի առումով դեռ պահպանվում է դրական դինամիկան: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 387 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 62 061:

Վերջին 24 ժամում մահացել է 34 պացիենտ, այդ թվում 18-ը մահացել են Թբիլիսիում, 8-ը՝ Աջարիայում, 6-ը՝ Իմերեթիում, մեկը՝ Քվեմո Քարթլիում և մեկը՝ Կախեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 703 մարդ:

Այսօր արձանագրված 3 020 դեպքից, մայրաքաղաքի և տարածաշրջանների համաձայն ցուցանիշներն հետևյալն են. 1 354-ը արձանագրվել է Թբիլիսիում, 410-ը՝ Աջարիայում, 398-ը Իմերեթիում, Քվեմո Քարթլիում՝ 198, Շիդա Քարթլիում՝ 153, Գուրիայում՝ 60, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 248, Կախեթիում՝ 126, Մցխեթա-Մտիանեթիում՝ 41, Սամցխե-Ջավախեթիում՝ 26, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6:

«Այս փուլում ակտիվ դեպքերը կազմում են՝ 16 888: Հիվանդանոցներում բուժվում է 5 592 մարդ, այդ թվում `2 629-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 926-ը` Աջարիայում, 1 130-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 735 ծանր հիվանդ, այդ թվում` 368-ը Թբիլիսիում և 118-ը Աջարիայում, 162-ը՝ Իմերեթիում: Այստեղից 334-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `156-ը Թբիլիսիում, 98-ը՝ Աջարիայում, 31-ը՝ Իմերեթիում: 3 280 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 551-ը ՝ Աջարիայում, իսկ 1 239-ը ՝ Թբիլիսիում, իսկ 264-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 016 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 2 326 մարդ, այդ թվում 405-ը՝ Թբիլիսիում, 1 204-ը՝ Աջարիայում, 32-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 15 267 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 47 548 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 10 315 մարդ, Աջարիայում 17 972, Իմերեթիում 4 964»,- նշված է կառավարության մամուլի ծառայության տեղեկության մեջ: