Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, Վրաստանի պաշտպանական ուժերը մարտի 21-ից անցնում են զորանոցային իրավիճակի
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, Վրաստանի պաշտպանական ուժերը մարտի 21-ից անցնում են զորանոցային իրավիճակի

Մարտի 21-ից կորոնավիրուսի հնարավոր տարածման առավելագույն կանխարգելման նպատակով, Վրաստանի պաշտպանական ուժերը անցնում են զորանոցային իրավիճակի,- այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

Նախարարի խոսքով, զորանոցային իրավիճակի ընթացքում զինվորներին արգելվում է լքել ռազմակայանը: Ըստ Ղարիբաշվիլիի, այս կանխարգելիչ միջոցառումները զգալիորեն կնվազեցնեն ռազմակայանում վարակի տարածման հավանականությունը:

«Իմ, որպես Վրաստանի պաշտպանության նախարարի առաջնահերթ խնդիրն է պաշտպանել մեր զինվորներին և նրանց ընտանիքներին: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, մարտի 21-ից անցնել զորանոցային ռեժիմի:

Այդ ընթացքում զինվորներին արգելվում է լքել ռազմաբազան: Այս կանխարգելիչ միջոցները զգալիորեն կնվազեցնեն վարակի տարածման հավանականությունը ռազմակայանում:

Նշված ռեժիմին անցնելը նպատակ ունի պաշտպանել զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին:

Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար, կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականների համաձայն, պաշտպանության նախարարությունն առաջին իսկ օրվանից ակտիվորեն ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: