Կորոնավիրուսի հինգ դեպքից երկուսն արձանագրվել է Բաթումիում
Կորոնավիրուսի հինգ դեպքից երկուսն արձանագրվել է Բաթումիում

Կորոնավիրուսի հինգ դեպքից երկուսն արձանագրվել է Բաթումիում: Երկու դեպքն էլ ներկրված են: Վարակակիրները Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր գտնվում էին կարանտինում:

Այս երկու վարակակիրներից մեկը բեռնատար մեքենայի վարորդ է, մյուսը՝ Թուրքիա էր մեկնել արտագնա աշխատանքի: Երկու պացիենտներին էլ տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց:

Կլինիկայից այսօր դուրս է գրվել մեկ ապաքինված: Կորոնավիրուսի նոր դեպքերը ներառյալ, Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում բուժում է ստանում 18 վարակակիր: