Կորոնավիրուսի հետ կապված Վրաստան-Ադրբեջան սահմանին ստուգում են Վրաստան մուտք գործող բոլոր մարդկանց
Կորոնավիրուսի հետ կապված Վրաստան-Ադրբեջան սահմանին ստուգում են Վրաստան մուտք գործող բոլոր մարդկանց

Կորոնավիրուսի հետ կապված Վրաստան-Ադրբեջան սահմանի «Կարմիր կամուրջ սահմանային անցակետում ստուգում են Վրաստան մուտք գործող բոլոր մարդկանց:

Ինչպես ասում են քաղաքացիները, չափում են նրանց ջերմությունը և միայն դրանից հետո տալիս սահմանը հատելու իրավունք:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Ադրբեջանից Վրաստան այցելած ուղևորներից մեկը, ստուգում անցնելուց հետո Իրանի երկու քաղաքացու իրավունք չեն տվել մուտք գործել Վրաստան:

Վրաստանում երեկ գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: