Կորոնավիրուսի գագաթնակետը անցել ենք նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին, այժմ իրավիճակը կայունանում է, սակայն դա հանդարտվելու հիմք չի տալիս. Ամիրան Գամղրելիձե
Կորոնավիրուսի գագաթնակետը անցել ենք նոյեմբերի վերջին դեկտեմբերի սկզբին, այժմ իրավիճակը կայունանում է, սակայն դա հանդարտվելու հիմք չի տալիս. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ չնայած կորոնավիրուսի նոր դեպքերի կրճատմանը, հանդարտվելու հիմք չկա:

Նրա խոսքով, Վրաստանում վարակը դեռ ակտիվ շրջանառման մեջ է:

«Մենք գագաթնակետն անցել ենք հասանք նոյեմբերի վերջին և դեկտեմբերի առաջին շաբաթում և այդ ժամանակվանից ի վեր նոր դեպքերի թիվը անընդհատ նվազում է: Այնուամենայնիվ, այսօրվա դեպքերի քանակը՝ 1 143 բավականին բարձր է: Չնայած իրավիճակը կայունանում է, դա մեզ հանդարտվելու առիթ չի տալիս, քանի որ վարակը դեռ շրջանառվում է երկրում», – հայտարարել է Գամղրելիձեն: