Կորոնավիրուսի դեպքերի պատճառով, Թբիլիսիում մի քանի մանկապարտեզ ժամանակավորապես փակվել է
Կորոնավիրուսի դեպքերի պատճառով, Թբիլիսիում մի քանի մանկապարտեզ ժամանակավորապես փակվել է

Մանկապարտեզներում ուսումնական գործընթացի վերսկսումից հետո, Թբիլիսիի մի քանի մանկապարտեզներ ժամանակավորապես փակվել են:

Մասնավորապես, հոկտեմբերի 12-ից հետո ուսումնական գործընթացը դադարեցվել է Թբիլիսիի թիվ 4 մանկապարտեզում: Միևնույն ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, երկու շաբաթով իր աշխատանքը դադարեցրել է Թբիլիսիի թիվ 93 մանկապարտեզը: Մանկապարտեզի ղեկավարության տեղեկությամբ, երեկ նրանց հատուկ ուսուցչուհու մոտ հաստատվել է կորոնավիրուս:

«Սա մեզ խուճապի հիմք չի տալիս, քանի որ ուսուցիչը հոկտեմբերի 6-ից գտնվում էր ինքնամեկուսացման մեջ, նա չի եղել մանկապարտեզում ջերմություն արձանագրելուց հետո, ինչպես նաև մանկապարտեզում չի եղել բացման օրը», – ասել են մանկապարտեզում:

Բացի այդ, առկա տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսի դեպքի պատճառով երկու շաբաթով իր աշխատանքը դադարեցրել է Դիդի Դիղոմիում գտնվող մանկապարտեզներից մեկը: Դեռ անհայտ է, թե հոկտեմբերի 12-ից հետո քանի մանկապարտեզ է դադարեցրել իր աշխատանքը: Մանկապարտեզների կառավարման գործակալությունը դեռ մեկնաբանություն չի արել:

Հիշեցնենք, Թբիլիսիի մանկապարտեզներում ուսումնական գործընթացը վերսկսվել է հոկտեմբերի 12-ին: Բացառություն էին միայն Գլդանիի 53-րդ, Դիդուբեի՝ 99-րդ և Կրծանիսիի 36-րդ մանկապարտեզները: Ըստ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության, այդ մանկապարտեզների աշխատակիցների շրջանում գրանցվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր: