Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,19 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,19 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4,19 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 4,04 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 3,99 տոկոս:

Այսօր, Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 388 մարդու մոտ, ապաքինվել է 1 357 պացիենտ, մահացել է 17 մարդ: