Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4.79 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4.79 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4.79 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 2.43 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 5.56 տոկոս:

Այսօր Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 776  մարդու մոտ, ապաքինվել է 1 329 պացիենտ, մահացել է 16 մարդ: