Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 3,71 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 3,71 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 3,71 տոկոս,- այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 2,56 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 3,77 տոկոս:

Այսօր, Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 1 151 մարդու մոտ, ապաքինվել է 1 151 պացիենտ, մահացել է 28 մարդ: