Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2.99 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2.99 տոկոս

Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2.99 տոկոս,- այս մասին նշված է կառավարության հատուկ stopcov.ge հատուկ կայքում:

Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 2,76 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը – 2,92 տոկոս:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում «կովիդ 19» է հաստատվել 504 մարդու մոտ, ապաքինվել է 1 201 պացիենտ, մահացել է 17 մարդ: